Շոկոլադի սիրահարները ավելի բարի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտուկի նահանգի գիտնականները եկել են այն եզրակացության, որ շոկոլադը կարող է փոխել մարդու բնավորությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոկոլադի սիրահարները ավելի բարի են, քան այն մարդիկ, ովքեր չեն օգտգործում շոկոլադ: Բանն այն է, որ շոկոլադը նպաստում է օրգանիզմում սերոտոնինի առաջացմանը, որը պատկանում է մարդու օրգանիզմի կենդանական ակտիվ նյութերի թվին, հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ: Հիշեցնենք, որ շոկոլադը նպաստում է մտավոր զարգացմանը:Գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել 40գ սեւ շոկոլադ սթրեսից խուսափելու համար:




Լրահոս