Դենիել Ռեդկլիֆֆը չի խաղա 34-ամյա Պոտերի դերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆֆը հայտարարել է, թե չի պատրաստվում ապագայում նկարահանվել Հարրի Պոտերի դերում: Նոր ֆիլմում նկարահանվելու հնարավորության մասին հարցին ի պատասխան, 25-ամա Ռեդկլիֆֆը հայտարարել է, որ «հակված է ոչ ասել»:

«Անգամ տեսականորեն խոսքն առայժմ չի գնում ինչ-որ նոր կինոնախագծի մասին: Ես դեռ չեմ կարդացել պատմվածքը, սակայն անպայման կկարդամ», -ասել է նա: Դերասանը հավելել է, որ իր կարծիքով, դա շատ կարճ պատմություն է և չի կարող նոր ֆիլմի համար սցենար դառնալ:

Նրա խոսքով, Ռոուլինգը վերակենդանացրել է 34-ամյա Հարրի Պոտերին, որն իրենից զգալիորեն ավելի մեծ է:

Ռեդկիֆֆը հայտնի է դարձել պատանի կախարդ Հարրի Պոտտերի դերակատարությամբ: 2009թ.-ին նա գրանցվել է Գիննեսի գրքում որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասան:

Հուլիսի 8-ին բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը պատմվածք էր հրապարակել Պոտերի և նրա ընկերների` Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրեյնջերի կյանքի մասին` վերջին վեպի գործողությունների ավարտից տարիներ անց:

 




Լրահոս