Պամելա Անդերսոնը կրկին բաժանվել է միևնույն ամուսնուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասանուհի և թոփ-մոդել Պամելա Անդերսոնը երկրորդ անգամ բաժանվել է իր ամուսնուց` պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Ռիկ Սալոմոնից: Զույգի առաջին ամուսնությունը տևեց երկու ամիս, իսկ երկրորդը` մեկ տարուց պակաս: Լրագրողները կասկածում են, որ բաժանման պատճառը փողն է:

Pamela-Anderson4459-89027
Ինչպես գրում է TMZ-ն, մի քանի օր առաջ Ռիկ Սալոմոնտ 2,8 մլն դոլար էր շահել պոկերի աշխարհում ամենահեղինակավոր World Series of Poker մրցաշարում: Բառացիորեն երկու օր անց նրա կրինը` Պամելա Անդերսոնը, ապահարզանի դիմում է տվել: Տեղական օրենքների համաձայն, ապահարզանի դեպքում նրան կպատկանի այդ գումարի կեսը:

Այդուհանդերձ, Անդերսոնը հայտարարել է, որ Սալոմոնի հետ բաժանության պատճառը «անհաղթահարելի հակասություններն են»: Նրա նախկին ամուսինն իր անձնական կյանքի հետ կապված մեկնաբանություններից հրաժարվել է:

Անդերսոնն առաջին անգամ Սալոմոնի հետ ամուսնացել էր 2007թ,-ին, սակայն նրան միությունը կես տարի էլ չի տևել: Երկրորդ անգամ զույգը միացել էր 2013թ.-ին, իսկ ամուսնության հանդիսավոր արարողությունը կայացել էր 2014թ.-ի հունվարին: Ռիկ Սալոմոնը հայտնի է նաև որպես պոռնոդերասան: 2004թ.-ին նա Փերիս Հիլթոնի հետ նկարահանվել էր  «One Night in Paris» սկանդալային ֆիլմում:




Լրահոս