Գերմանիայի դատախազությունը հետաքննում է ԱՄՆ-ի օգտին ԳԴՀ քաղաքացու լրտեսության երկրորդ դեպքը. չորեքշաբթի տեղեկացնում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը:
Գերմանական իշխանությունների կասկածի տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության աշխատակիցը, որը, ենթադրաբար, փոխանցել է գաղտնի տեղեկությունները ամերիկյան հատուկ ծառայություններին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ դատախազության ներկայացուցիչները հաստատել են կասկածյալի բնակարանում և աշխատանքի վայրում խուզարկություն կատարելու փաստը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամերիկյան լրտեսական գործունեությունն իր երկրում հաստատվելու դեպքում չէր բացառել ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցութկյան դադարեցումը: