Սևանա լճում հանգստացողների համար հուլիսի 10-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30:

Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է՝ 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից:

Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:
Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհը թեթևացնելու նպատակով:




Լրահոս