Թուրքիան կարող է չասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Taraf օրաթերթին տված հարցազրույցում հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ասել է. “Թուրքիան կարող է չասել “ցեղասպանություն” բառը, բայց պետք է ներողություն խնդրի”: Նա հիշեցրել է, որ Աթաթուրքը հայերի սպանությունները ամոթալի իրադարձություն էր կոչել: “Թող թուրքական կառավարությունն էլ գոնե “ամոթալի գործողություն” ասի: Հայերի 90%-ը սպասում է “Մեծ ամոթ է, ներողություն ենք խնդրում” արտահայտություններին” – ասել է Աքչամը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից հետո հայերին փոխհատուցում տալու մասին` պատմաբանը հիշեցրել է, որ Աթաթուրքը Սամսունում քուրդ աղաներին գրած նամակում ասել է “Հայերը կգան, իրենց ունեցվածքը ձեզնից կվերցնեն”: Թեպետ նշել է, որ ունեցվածքի վերադարձը հնարավոր չէ և, որ այդ հարցը ժամանակի հետ երկու կառավարությունները կլուծեն բանակցությունների միջոցով:




Լրահոս