Աշխատատեղերի բացմանը ոչ մեկը չի հավատում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մոտ ապագայում 1000-1200 նոր աշխատատեղ է բացվելու Երևանում: Թվում էր, թե այս խնդիրը վաղուց մոռացվածներից է, քանի որ  որևէ մեկն այլևս աշխատատեղերի բացմանը Հայաստանում չի հավատում:

Armlur.am-ի հարցումը  հաստատեց մեր տպավորությունը և մեր բոլոր զրուցակիցներն առանց բացառության նշեցին, որ իրենք վաղուց չեն հավատում, թե Հայաստանում կարող են նոր ձեռնարկություններ բացել, իսկ իշխանությունը` մարդկանց աշխատատեղերով ապահովել:

Նույնքան մեծ էր թերահավատությունը նաև կառավարության ու Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ:




Լրահոս