Լոնդոնում և Մանչեսթերում տեղադրված հուշարձաններն ամառվա վերջին կսկսեն խոսել մարդկային ձայնով: Բրոնզե կերտվածքներին խոսել սովորեցնելու պատասխանատուներն են Sing London ոչ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչները: Ավելի վաղ նրանք երգել են սովորեցրել փողոցի աղբամաններին. տեղեկացնում է The Telegraph-ը:
Ներկայումս Sing London-ի աշխատակիցներն աշխատում են Մեծ Բրիտանիայի երկու պատմական քաղաքների 35 հուշարձանները ձայնով օժտելու ուղղությամբ: Սպասվում է, որ վերջին տեխնիկական նորամուծությունների օգտագործումը թույլ կտա, որ հուշարձանները խոսեն հայտնի դերասանների ձայներով: Դրանք ճառեր կարտասանեն, որոնք գրելու են երկրի լավագույն հեղինակները, «ելույթները» կարելի կլինի լսել սմարթֆոնների հատուկ հավելվածների միջոցով:
Նախագիծը կգործարկվի օգոստոսի 19-ից:
2011թ. Sing London-ը հաջողությամբ «ձայնավորել» էին աղբամանները, որոնք երգում էին, խոսում և ծիծաղում, երբ դրանց մեջ ինչ-որ բան էին նետում: Այդ մասին տեղյակ չեղած քաղաքացիները երբեմն շատ զգացմունքային էին արձագանքում երգող աղբամաններին: