ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի հնչեցված ելույթին, պնդելով, որ նախագահին թյուրիմացության մեջ են գցել: Բագրատյանը նշեց, որ չնայած ոչ ոք անսխալական չէ, սակայն ամբողջ ելույթում, ըստ նրա, երկու կարևոր պահ կա: “Առաջինը, նախագահը կարծում է, որ երկրում աճ կա, իրականում երկրում աճ չկա և հետո 100 անգամ ասում ենք, ,սիրելիներս, տարբերե՛ք հարաբերական և բացարձակ բյուջեներըե: Մարդկանց բացատրում ենք ոչ թե 4 մլրդ-ով Ֆինանսների նախարարը չի կատարել բյուջեն, այլ 27 մլրդ-ով, որովհետև սղաճը առավելագույն 5.5%-ի տեղը եղել է 7.7%”,- ասաց տնտեսագետը: Հրանտ Բագրատյանն այնուհետև մանրամասնեց. “Բյուջեն մարդու աշխատավարձն է։Եթե եթե մարդու աշխատավարձը 100 դոլար է և դարձել է 150 դոլար, իսկ գները բարձրացել է 60 դոլարով, հիմա ձեր աշխատավարձը պակասե՞լ է, թե՞ ավելացել: Բա էսքան բանը նախագահը չիմանա”: Նախկին վարչապետն այս վերլուծությունները համարում է պարզ հաշվարկ, սակայն ոչ հասարակ ՀՀ ֆինանսների նախարարի համար: “Ես այսքան նշում, ասում եմ, բայց Ֆինանսների նախարարը չի հասկանում”,- ասաց նա: Խոսելով բյուջեի ներկայացված աճի մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ պատրաստ է գրատախտակով բացատրել, նախ այն համեմատելով Ադրբեջանի տվյալների հետ: “Ադրբեջանի բյուջեն կազմում է 18 մլդ դոլար, իսկ Հայաստանինը՝ 2,5 է: Կարող են ասել, Բագրատյան, քո թողած բյուջեն 1996-ին 350 մլն էր, 93-ին էլ 8մլն, 3 տարում 8-ը դարձավ 350, բայց 96-ին Ադրբեջանի բյուջեն 700 էր ընդամենը, երկու անգամ էր ավել”,– ասաց նա։ “Վրաստանինը մեզնից պակաս էր, ոչ թե այսօրվա՝ 4,5 անգամ ավել: Մեր երկիրը վերանում է, մի հատ պատերազմ ու վերջե,- ասաց նա և հստակեցրեց, որ Ադրբեջանի նավթին զուգընթաց Հայաստանը մոլիբդեն ունի: ,Բա մեր մոլիբդենը հաշվի չեք առնում, և հետո Ադրբեջանի նավթը բյուջե չի մտնում, դա էլ պետք է հաշվի առնել: Բացի այդ 38 մլրդ ստաբիլիզացնող փող ունի, որը Ադրբեջանը նավթի հաշվին է անում: Եթե մենք մեր տրանսֆերները ստաբիլիզացնեինք, կունենայինք 9 մլրդ դոլար փող”,- նշեց նա: ՀՀ նախկին վարչապետն անդրադարձավ նաև տնտեսական ճգնաժամին առնչվող պատ–առաբանություններին և խորհուրդ տվեց Հայաստանում տնտեսական ճգնաժամը համեմատել համաշխարհային տնտեսական աճի հետ. “Այ ընկեր, դա ընդամենը մի տարինաե: Ըստ նրա, այսօր պետք է տարեկան 7,4% ՀՆԱ-ի մաքուր աճ, որի դեպքում է միայն հնարավոր, որ ,տակը փող մնա ժողովրդի համար”: “Մեր մոլիբդենից 2 մլրդ դոլարի շրջանառություն կա, նավթ չի, բայց նավթի 30%-ի չափով կա: 2մլրդ-ից 1,7%-ն է միայն մտնում բյուջե”,- ասաց նա: Բագրատյանը համոզված է, որ Հայաստանում մարդկանց արտահոսք չկա, այլ մարդկանց արտահանում են և դա անում են մտածված կերպով: Տնտեսագետը նկատում է, որ այս ամենն իշխանությունները և՛ չեն հասկանում, և՛ չեն ուզում անել, քանի որ նրանց ձեռք չի տալիս, ունենալ “տնտեսապես անկախ քաղաքացի, որը չի գնա ընտրակաշառքների”:
Երկրում աճ չկա. Հրանտ Բագրատյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ