Ճապոնական հիվանդանոցում բարիկադավորված յակուձա Սուսումու Եսիոկան փորձել է ինքնասպան լինել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, նա գիտակցությունը կորցրած է եղել:
52-ամյա Եսիոկան բուժվել է ճապոնական Խոնսյու կղզում գտնվող Միմասակա քաղաքի հիվանդանոցում ոտքի վնասվածքից: Այսօր այնտեղ են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք պատրաստվում էին ձերբակալել նրան: Եսիոկան ձևացրել է, թե պատրաստ է ենթարկվել, սակայն հանկարծակի վերցրել է ատրճանակը և փակվել հիվանդասենյակներից մեկում:
Հոսպիտալի 60 հիվանդներն ու աշխատակիցներն այդ բանից հետո տարհանվել են: Ոստիկանները փորձել են համոզել գանգստերին հանձնվել, սակայն նա հրաժարվել է բանակցությունների մեջ մտնել, այնուհետև կրակել է իր գլխին:
Եսիոկիի խմբավորումը մտնում է Ճապոնիայում խոշորագույն «Յամագուտի-գումի» հանցավոր սինդիկատի մեջ: Այդ գանգստերը մեղադրվում է զվարճանքի հաստատություններից գումարներ շորթելու մեջ: