Նաիրիտցիները ցույց կանեն. պարտք են մեկուկես տարվա աշխատավարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ցույցը կազմակերպելու է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ:

Armlur.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ աշխատողները վերջին անգամ իրենց աշխատավարձը ստացել են  մայիսի 29-30-ին և ընդհանուր առմամբ պարտք են մոտ մեկ ու կես տարվա աշխատավարձ:

Հարությունյանի խոսքով` դեռ աշխատավարձի հետ կապված որևէ լուր չկա և պարզ էլ չէ, թե երբ կլինի հաջորդ աշխատավարձը:




Լրահոս