
Առյուծն իրավամբ համարվում է կենդանիների արքան. այս կենդանիներն իրենց կենսակերպով և ուժով գերազանցում են մնացած վայրի բնության մյուս բոլոր ներկայացուցիչներին:
Կատվազգի այս ամենամեծ գիշատիչների շրջանում կան հստակ պահպանվող օրենքներ, որոնցով էլ առաջնորդվում է առյուծների պրայդը:
Այդ օրենքները խախտելիս սխալ գործած առյուծը հատուցում է կյանքով, և հենց այդ չգրված օրենքների շնորհիվ է, որ առյուծներն իրենց բացառիկ տեղն են զբաղեցնում վայրի բնության կերակրաշղթայի ամենավերին օղակում: