Մոսկվայի բնակչուհիներից մեկը մահացել է անհայտ նյութի ներարկումից, Интерфакс-ին են տեղեկացրել իրավապահ մարմիններից:
Աղբյուրի փոխանցմամբ, անցած երկուշաբթի 4-րդ Սոկոլնիչի փողոցում 63-ամյա կինը հայտնել է հարևանուհուն, որ փողոցում իր վրա են հարձակվել երկու անհայտներ, որոնցից մեկի դեմքը թաքցված է եղել բեղերով և ակնոցներով դիմակի տակ: Հանցագործները կնոջը ներարկել են ինչ-որ նյութ և հեռացել:
Որոշ ժամանակ անց կինը մահացել է: Նրա զոհվելու պատճառը կբացահայտվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, որի միջոցով կպարզի նաև կնոջ մահվան պատճառ դարձած նյութի բաղադրությունը: