Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու երկրի նախագահ Իոահիմ Հաուկը ներկա կլինեն Բրազիլիայում հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին:
Եզրափակչում Գերմանիայի հավաքականը կհանդիպի Արգենտինա – Նիդեռլանդներ հանդիպման հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը 7:1 հաշվով հաղթանակ տարավ բրազիլացիների հանդեպ:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ԳԴՀ-ում այդ հանդիպմանը հետևել է ռեկորդային թվով հանդիսատես` 32,6 մլն մարդ. տեղեկացնում է INTERFAX.RU-ն: