Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հուլիսի 7-8-ին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունենացած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) «Մետաքսի ճանապարհի» 4-րդ համաժողովին:
«UNWTO»-ի «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը համագործակցային նախաձեռնություն է` ուղղված` ապահովելու զբոսաշրջության կայուն զարգացումը պատմական Մետաքսի ճանապարհի ուղու վրա: Այն նպատակ ունի առավելագույնս խթանել ներդրումները եւ ապահովել բնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Համաժողովի գլխավոր նպատակն է հասցեագրել «Մետաքսի ճանապարհի» 2014-2015թթ. գործողությունների ծրագրի ռազմավարական գերակայությունները եւ հիմնարար ուղղությունները:
Մասնավորապես, նպատակադրվել է զարգացնել այնպիսի նախաձեռնություններ եւ հայեցակարգեր, որոնք ուղղված կլինեն մարքեթինգի, զբոսաշրջության խթանման, ունակությունների զարգացման եւ արդյունավետ կառավարման ոլորտներում առաջընթաց զարգացման ապահովմանը:
ՀԱՄՀ մասնակցությունը սույն համաժողովին նաեւ նպատակ ունի խորացնել գործընկերային կապերը այլ երկրների ազգային զբոսաշրջային գործակալությունների հետ եւ փորձի փոխանակման միջոցով նոր հեռանկարներ ձեւավորել Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ: