Ծնողները կասկածվում են երկու տարեկան աղջկա սպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկովյան Պուշկինոյում նախօրեին անհետացած և հետախուզման մեջ գտնվող փոքրիկի հայրը ձերբակալվել է նրա սպանության կասկածով: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

Քննիչների տեղեկությունների համաձայն, իրավապահների կասկածները հարուցել էն աղջկա հոր և մոր պահվածքը, որոնք շփոթվել են իրենց ցուցմունքները տալիս: Մասնավորպես, կորած երեխայի ծնողները նշել էին երեխային վերջին անգամ տեսնելու տարբեր ժամեր:

Կորած երեխայի կասկածյալ հայրը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է m24.ru-ն, 2,5 տարեկան Սոֆիա Սոլոդկոն անհայտացել էր հուլիսի 7-ին ժամը 13-ի սահմաններում, իր տան մոտից:




Լրահոս