Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները կարծում են, որ կիսաեզրափակիչում իրենց թիմի պարտության մեղավորը The Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերն է, տեղեկացնում է The Independent-ը:
Երեքշաբթի Ջագերը Բելու Օրիզոնտիի «Մինեյրան» մարզադաշտում էր, ուր ցավում էր դաշտի տերերի համար, որոնք պարտվեցին Գերմանիային 1:7 հաշվով:
Հարավային Ամերիկայում ֆուտբոլի սիրահարները նկատել են, որ թիմը, որի համար ցավում է հայտնի երաժիշտը, անպայման տանուլ է տալիս: Այդ օրինաչափությունը ֆանատները նկատել են դեռևս 2010թ.-ին, երբ Ջագերը ցավում էր Անգլիայի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի համար: Այդ թիմերն այնքան էլ հաջող հանդես չեկան Հարավաֆրիկյան հանրապետությունում անցկացվող առաջնության ժամանակ:
ԱԱ-2014-ից առաջ Ջագերը հայտարարել էր պորտուգալացիներին, որ իրենց հավաքականը հաղթելու է Ուրուգվային, սակայն դա տեղի չունեցավ: Իր սիրելի Անգլիայի հավաքականը ևս անհաջող ելույթ ունեցավ և չհասավ 1/8 եզրափակիչ:
Բրազիլացիները Ջագերին «Pе Frio» են անվանում, ինչը բառացիորեն նշանակում է «սառը ոտք»: Այդպես են երկրում անվանում այն մարդուն, ով դժբախտություն է բերում: