ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մադաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ այլեւս չի առաջադրվելու Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում: «Ես իմ կուսակցության նախագահին խնդրել եմ, որ ինձ ընդգրկի կուսակցության համամասնական ընտրացուցակում: Բայց ես էլ չեմ ուզում պատգամավոր դառնամ: Երեւի գնամ գործադիր մարմնում որեւէ պաշտոնի, որ կարողանամ իմ ժողովրդի մատից մի փուշ հանեմ»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր պետք է դառնա «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի փեսան: Մենք արդեն հրապարակել էինք, որ Մանուկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` իր նախկին թիկնապահին պատգամավոր դարձնելու խնդրանքով: Ինչպես երեւում է, ոստիկանապետը բավարարել է նրա խնդրանքը, եւ Կարեն Բոթոյանն առաջիկայում, հավանաբար առանց մրցակցի, պատգամավոր կդառնա: Ի դեպ, Բոթոյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է:




Լրահոս