«Ամենագեղեցիկ հանցագործին» սպառնում է 10 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հանցագործ Ջերեմի Միքսը, ով գրավիչ արտաքինի շնորհիվ սոցցանցերի սիրելին է դարձել, այսօր կանգնել է Կալիֆորնիայի նահանգի Սան-Խոակինի դատարանի առջև:

Նախ Միքսին 12 կետերով մեղադրանք էր ներկայացվել զենք-զինամթերքի  ապօրինի պահման և ձերբակալման ժամանակ դիմադրություն ցուցաբերելու առնչությամբ, սակայն հետագայում դատարանը դրանց թիվը կրճատել է մինչև մեկը՝ թողնելով միայն զենքի ապօրինի պահումը:

Սակայն անգամ այդ մեկ կետի համար Միքսին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս