Գիտնականները պարզել են, որ աշխարհի ամենակեղտոտ փողոցը լոնդոնյան Օքսֆորդ-սթրիթն է: Այստեղ գրանցվել է ազոտի երկօքսիդի աշխարհում ամենաբարձր մակարդակը` 463 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում:
Այս հաշվարկները կատարել են Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները:
Ազոտի երկօքսիդը ստացվում է վառելիքի այրման արդյունքում: Այդ նյութի բարձր կոնցենտրացիան կարող է ասթմայի և սրտի նոպաների պատճառ դառնալ, տեղեկացնում է rosbalt.ru-ն: