Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան սպասում է առաջարկի Իտալիայի առաջնության ակումբներից:
Հիշեցնենք, որ Դիդյեի պայմանագիրը նախկին ակումբ «Գալաթասարայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին, և հիմա ֆուտբոլիստն ունի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին այն մասին, որ Դրոգբան «Յուվենթուսի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր: