ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀԿ-ն նորացնում է իր կայքը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի պաշտոնական կայքը ծառայեցնում հարազատ կուսակցությանը: Բանն այն է, որ ԱԺ կայքում տեղադրված լուրերը գերազանցապես ՀՀԿ-ականների մասին են՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպել է Լեհաստանի դեսպանին, Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան, Նիկոյանը պատվոգրեր է տվել բժիշկներին եւ այլն: Ու այնպիսի տպավորություն է, որ բացի ՀՀԿ խմբակցությունից, Սամվել Նիկոյանից ու Էդուարդ Շարմազանովից, ԱԺ-ում որեւէ մեկը ո՛չ հանդիպումներ է ունենում, ո՛չ էլ որեւէ գործով զբաղվում: Մինչդեռ ԱԺ-ում ներկայացված է հինգ քաղաքական ուժ եւ տասնհինգ մշտական հանձնաժողով: Ավելին, «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր, որ Սամվել Նիկոյանի ծննդյան օրն էլ այս կայքը տեղադրել էր աշխատակազմի անունից շնորհավորանք:




Լրահոս