ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԲՀԿ նախընտրական շտաբը պաշտոնապես չի գործում, սակայն մարզային կառույցների պատասխանատուներն այս օրերին սկսել են ակտիվորեն հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ծառուկյանի հետ ԲՀԿ-ականները քննարկում են հանձնաժողովների իրենց անդամների, վստահված անձանց ցուցակները: Բացի այդ, ակտիվորեն քննարկվում է մեծամասնական ընտրատարածքներում հնարավոր թեկնածուների առաջադրման հարցը: Օրինակ՝ Շիրակի մարզում որոշված է, որ պետք է առաջադրվեն` թիվ 34 ընտրատարածքում Մարտուն Գրիգորյանը, թիվ 35-ում Սամվել Բալասանյանը: Ինչ վերաբերում է թիվ 33 եւ 36 ընտրատարածքներին, ապա այնտեղ խոսվել է Ռոբերտ Զաքարյանի եւ Մուշեղ Պետոյանի առաջադրման մասին, սակայն նրանք դեռ իրենց վերջնական համաձայնությունը չեն տվել, թեեւ չի բացառվում, որ կուսակցական որոշման դեպքում, այնուամենայնիվ, առաջադրվեն: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ում մարզերի պատասխանատուների հետ պարբերաբար հավաքներ ու քննարկումներ տեղի ունենում են:




Լրահոս