«Ժողովուրդն ա որոշում` ես դառնա՞մ պատգամավոր, թե՞ չէ: Ոնց որ թե ավտո պտի առնեմ, պիտի որոշեմ, նոր առնեմ: Տենց չի՞, ժողովուրդը պտի որոշի ու ընտրի: Ես էլ կդնեմ»,-ահա այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե որոշել է արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններում առաջադրվել: -Ժողովրդի հետ հանդիպումներ ունեցե՞լ եք, ուզու՞մ են, որ Ձեր թեկնածությունն առաջադրեք: -Ոնց չեմ հանդիպել, համ էլ ժողովուրդն ինձ լավ գիտի, ինձ լավ են ճանաչում: Ով ինչ գրում ա, թող գա մի հատ հարցնի, տեսնի` սիրում են, թե չեն սիրում: -Այսինքն` մարդիկ ցանկանում են, որպեսզի Դուք նորի՞ց առաջադրվեք: -Թող մնա դրա մասին հետո, ես մամուլի ասուլիս կանեմ, կասեմ, հլը ժամանակը չի: Բոլորին կկանչեմ միասին, կասեմ, որ պրծնեմ սաղիցդ: -Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք, տեղեկացրե՞լ եք, որ նորից եք առաջադրվելու: -Ա՛յ մարդ, քու ի՞նչ գործն ա, վա՛յ…դու խաբարբզիկ ես, ոչ մի բան չեմ ասի, վա՛յ…