ԾԱՂՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավտոբուսով Սյունիքի մարզ էր գնացել, Սիսիանի ակտիվի հետ  հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Մշակույթի տանը բնակիչներից մեկն ինչ-որ խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել, վարչապետը պատասխանել է, թե «գրի՛, ուղարկի՛, կպատասխանեմ»: Քաղաքացին ասել է. «Դե կենդանի այստեղ նստած եք, թող Ձեր օգնականները գրեն եւ հիշեցնեն», վարչապետն, ի պատասխան, նշել է. «Ի՞նչ ա, գրելուց խա՞մ եք, սիսիանցիները լավ գրողներ են»: Ներկա սիսիանցիներից շատերին վիրավորել է «կլյաուզնիկներ»-ի հետ իրենց համեմատությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս