ԱՐԳԱՄԻՉԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի ավտոբուսի, ուղղաթիռով էր Սյունիք մեկնել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանի այցի նպատակը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հաշտեցնելը: Նրանք տեւական ժամանակ է` չեն շփվում միմյանց հետ: Եւ անգամ Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել նրանց, քանի որ Մաքսիմ Հակոբյանը չի զիջել: Աբրահամյանը նշել է, որ դա պետք է արվի գոնե հանուն ՀՀԿ-ի, Հակոբյանն էլ բացատրել է, որ ինքը ՀՀԿ-ին հարգում է, բայց կմտածի:
 «Ժողովուրդ»-ը զրուցեց Հակոբյանի հետ, ով չընդունեց մեր ձեւակերպումը` հաշտեցնելու մասով. «Ինչի՞ պիտի մեկ ուրիշը գա հաշտեցնի, եթե մենք նույնիսկ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եղել, բայց հիմա դառել ենք սովորական ընկերներ, դրա կարիքը չկա»: Հակոբյանը հավելեց, որ երեկ Աբրահամյանի եւ Խաչատրյանի հետ հանդիպել է, սակայն դա աշխատանքային հանդիպում է եղել:




Լրահոս