«Իշխանություններն ու հայրենիքը նույնը չեն»:
Իհարկե նույնը չեն: Շատ ճիշտ է ասում պարոն Ռուստամյանը: Այլ հարց է, որ նույն ՀՅԴ-ն իր գործունեությամբ մշտապես ճիշտ հակառակն է ապացուցել: Փաստ է, որ կուսակցությունները կամ գոնե նրանց մեծ մասը հայրենիքն ու իշխանությունը ոչ միայն նույնացնում են, այլեւ աթոռին ավելի են նախապատվություն տալիս: Տարիների դառը փորձը մարդկանց բազմիցս է համոզել, որ կոնկրետ Դաշնակցության համար հենց իշխանությունն ու պաշտոնն են ամենաբացարձակ արժեքը: Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ասվածը հերթական անգամ ապացուցվելու է: Այնպես որ, Ռուստամյանը ճիշտ է, իսկ դաշնակցական իրականությունը` այլ: