Աշխատակազմի ղեկավարները տարեց տարի հարստանում են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ առաջին դեմքերի` նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ունեցվածքի, բիզնեսներ ունենալու մասին բազմիցս է խոսել: Սակայն նրանց ոչնչով չեն զիջում նաև նրանց աշխատակազմի ղեկավարները: Այսօր կանդրադառնանք հենց նրանց:

Սկսենք նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից: Նախ նշենք, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է 2011թ.-ից: Իր հայտարարագիրը նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է այս տարվա փետրվարին:

Ըստ այդմ` 2013թ.-ի սկզբում  նա ունեցել է  երկու բնակարան և երկու ավտոտնակ, սակայն արդեն տարվա վերջում մնացել են մեկական: Մեկ բնակարանն օտարվել է 72 մլն դրամով, իսկ մեկ ավտոտնակը` 7 մլն 200 հազարով: Իր հաշվին նա ունի 5000 եվրո, 45 000 դոլար և 30 մլն դրամ: Անցած տարում աշխատանքի վարձատրության և գույքը օտարելուց ստացված եկամուտի շնորհիվ վաստակել է 88 մլն դրամ:

vigen

Կառավարության աշխատակազմի ղեկավարն այժմ Դավիթ Հարությունյանն է, ով այդ պաշտոնը զբաղեցրեց Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց հետո: Նրա հայտարարագիրը թերևս ամենաթարմն է. ներկայացված է այս տարվա ապրիլին: Պաշտոնյայի գույքերի մասին շատ է խոսվել: Դ. Հարությունյանն ունի 6 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ այգետնակ և մեկ հողամաս: Նա իր հաշվին ունի 6 մլն 500 հազար դրամ և 20 հազար դոլար: Իսկ մեկ տարում նրա համար ունեցվածքի աղբյուրը եղել է աշխատավարձը:

bnakeli

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը նույնպես վերջերս է նշանակվել: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:  Նա տարվա վերջում ունեցել է 6750 եվրո, 70 հազար դոլար, և 16 մլն 780 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում նա 7 մլն դրամից ավել գումար է վաստակել:

hrayr




Լրահոս