Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը: Ցուցակը բաղկացած է 185 ընտանիքներից:
Ամերիկայի ամենահարուստ ընտանիքն Ուոլթոնների ընտանիքն է, որի կազմի մեջ են մտնում Wal-Mart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի երեք որդիները, ավտովթարում զոհված նրա մեկ որդու այրին, ինչպես նաև նրա եղբոր՝ Ջեյմս «Բադ» Ուոլթոնի երկու դստրերը: Նրանց կարողությունը 152 միլիարդ դոլար է գնահատվում:
Երկրորդ ամենահարուստ ընտանիքը ղեկավարվում է Հանրապետական կուսակցության հովանավորներ Չարլզ և Դևիդ Կոհերի կողմից:
ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքների եռյակը 60 միլիարդ դոլարով եզրափակում է Մարս ընտանիքը, որն իր կապիտալը վաստակել է հրուշակեղենի ոլորտում: Այս ընտանիքը հանդիսանում է Mars կորպորացիայի սեփականատերը:
Ցուցակի չորրորդ տեղում է Կարգիլլ-Մաքմիլլան ընտանիքը, որը Cargill գյուղատնտեսական կորպորացիայի շնորհիվ 43 միլիարդ դոլար է վաստակել:
Հինգերորդ հորիզոնականում են Ջոնսոնների ընտանիքը:
Վեցերորդ տեղում Հերստ ընտանիքն է, որը կառավարում է համանուն մեդիակայսրությունը:
Յոթերոդ տեղում Կոքս ընտանիքն է, որի կարողությունը 32 միլիարդ դոլար է կազմում:
Ութերորդ տեղում Պրիտցկեր ընտանիքն է, որը իր կարողությունը վաստակել է հյուրանոցային և ներդրումային բիզնեսում:
Իններորդ հորիզոնականում է Ջոնսոնների ընտանիք:
Տասնյակը եզրափակում է Դանկան ընտանիքը, որը աշխատում է էներգետիկ ռեսուրսների ոլորտում: