ԱԱ-2014. Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց մրցակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Հոլանդիա- Արգենտինա  հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Առաջին 45 րոպեները հարուստ չէին գոլային պահերով ,  թիմերը գործում են չափազանց զգույշ: Երկրորդ խաղակեսում Հոլանդիայի ընտրանին ավելի ակտիվացավ և վերահսկում էր գնդակը: Խաղի հիմնական ժամանակում այդպես էլ գոլ չեղավ և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

 Առաջին 15 րոպեներին նույնպես գոլեր չգրանցվեցին, իսկ ավելի վտանգավոր էին հոլանդացիների գրոհները: Ի վերջո` խաղի ելքը որոշվեց 11-մետրանող հարվաշաշարի շնորհիվ:  Այստեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները  : Նրանք եզրափակչում կմրցեն Գերմանացիների հետ:

Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը:




Լրահոս