Սերժ Սարգսյանի չվերթերի համար տարեկան ծախսվում է 1մլն դոլար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում:

Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի եւ «Էյր Արմենիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար: Սա ենթադրում է Ս.Սարգսյանի այցերի ծախսերը` ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր եւ օրապահիկ:

Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով եւս  100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է  ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Եվ ամսվա վերջին՝ հունիսի 30-ի  նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս.Սարգսյանի չվերթերի ծախսերի համար:

Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1մլն ԱՄՆ դոլար է ծախսվել Ս.Սարգսյանի չվերթերի կազմակերպման համար: Իսկ տարին դեռ շարունակվում է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս