ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության քարտուղար  Արտյուշա Շահբազյանը, երեկ  պատասխանելով Դաշնակցության ¨ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս  կապերի մասին լրագրողների  հարցին` հայտարարել է. «1999 թ. իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը տարբերվում էր  2003-ին երկրորդ ժամկետով ընտրված Քոչարյանից: Իսկ այսօր գոյություն ունի բոլորովին այլ Քոչարյան»:Անկեղծ ասած, դատելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից, դժվար է համաձայնել պարոն Շահաբազյանի հետ. ՀՀ երկրորդ նախագահը ինչպես եղել, այնպես էլ մնացել է  նույն իշխանատենչ ու հիշաչար անձնավորությունը: Այլ բան է, որ Դաշնակցությունն  ինքն է փոխել Ռոբերտ Քոչարյանի մասին   կարծիքը: Իսկ դա արդեն   վկայում է այն մասին, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ինչպես 1999-ին ու 2003-ին, այնպես էլ այսօր շարունակում է  իր անփոփոխ քաղաքական  վարքագիծը` փորձում է հաճոյանալ բացառապես օրվա իշխանություններին: «Ինչու կուսակցությունը, որն ընթանում է իր ուղիով, պետք է հաշվի նստի կամ ծրագրեր մշակի իր տանը նստած մարդու հետ»- շարունակել է նեղսրտել Շահբազյանը: Իսկապես, ինչո՞ւ: Չէ որ այդ մարդուց արդեն որեւէ ակնկալիք չկա: Փոխարենը հետաքրքիր ակնկալիքներ են ուրվագծվում  Սերժ Սարգսյանից` հատկապես նրա կողմից  հրապարակ նետված երկպալատ խորհրդարանի ձեւավորման «տեսլականի շուրջ»:  Ուստի առանց ավելորդ սեթեւեթանքների,  Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կոալիցիան լքած  դաշնակներն իրենց նետում են  Սերժ Սարգսյանի «գաղափարական ընդդիմադիր» գիրկը: Միեւնույն է, այսպես թե այնպես, Հայաստանում դժվար է գտնել մեկին, ով հավատում է, որ Դաշնակցությունն ընդդիմադիր է Սերժ Սարգսյանին: Անգամ Տիգրան Կարապետյանի ընդդիմադիր լինելու մեջ ավելի քիչ են կասկածում: Ի վերջո, մարդու ձեռքից խլեցին ԱԼՄ հեռուստաալիքը: Իսկ ահա դաշնակներին թույլ տվեցին շարունակել վայելել Հայաստանում միակ «ընդդիմադիր»  հեռուստաալիքն ունենալու մենաշնորհը: Իսկ դա, ինչպես ռուսներն են ասում` «ՊՏՐՏչՏչՏ րՑՏՌՑ»: Դե, իսկ սփյուռքի ուժերին Հայաստանի խորհրդարան  հրավիրելու   նախաձեռնությամբ  Սերժ Սարգսյանը վերջնականապես շահեց նաեւ  ՀՅԴ սփյուռքի կառույցների Հայ Դատին հետամուտ սիրտը:Եվ ոչինչ, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով  ըստ էության պարտավորվեց` ճանաչել Կարսի պայմանագիրը եւ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնել միջպետական հանձնաժողովում:  Ի վերջո,  «Ստամբուլն արյան ծով»  դարձնող քաղաքական  ուժի համար դրանք  մանրուքներ են:




Լրահոս