«ԱՄԵՆԱԼԱՎԸ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցման միջոցով պարզեցինք, թե մարտի 8-ն ինչպես են նշելու հայտնի մարդիկ: Ի՞նչ նվերներ են ուզում ստանալ, ո՞ւմ են նվեր գնելու ու ի՞նչ են մաղթում մեր կանանց ու աղջիկներին:

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

-Ամեն տարի մարտի 8-ն ինձ համար տոն է եղել: Այս տարի երեւի թե մի քիչ ավելի համեստ տոնեմ կամ չտոնեմ, քանի որ ամուսնուս մահվան առաջին տարին է: Բացի այդ էլ` Էմմին հետս չէ, չնայած իմանալով նրա բնավորությունը` մտածում եմ, որ մի անակնկալ կմատուցի: Այս տարի թող ներեն ինձ բոլորը, բայց նվերներ չեմ գնելու ոչ մեկին, երեւի միայն մեր փոքրիկ բալիկներին նվերներ կանեմ: Կփորձեմ ինքս ինձ գոնե մի քիչ ուրախացնել: Ես էլ իմ հերթին շնորհավորում եմ մեր կանանց` ցանկանալով նրանց համբերություն, բարություն, առողջություն, դա ամենակարեւորն է: Ձեր խմբագրության բոլոր աղջիկներին ու կանանց էլ եմ շնորհավորում, լա՛վ եղեք, երջանի՛կ եղեք:

ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

-Ամեն տարի հիշում եմ, որ մանկության տարիներին մարտի 8-ին սար էի բարձրանում ու մորս համար ձնծաղիկներ հավաքում: Այս տարի կհամատեղեմ օգտակարը հաճելիի հետ, կարծում եմ` ոչ աշխատանքային օր կլինի, կլինեմ ընտանիքիս հետ: Օրիգինալությամբ չեմ առանձնանում, բայց մինչ այսօր կինս դժգոհ չի եղել իմ նվերներից: Մի հետաքրքիր նվեր կանեմ իրեն: Գիտե՞ք` կանայք ինչ են ուզում, կես-կատակ, կես-լուրջ կպատասխանեմ: Կինն ուզում է լավ տղամարդ եւ հակառակը, տղամարդն ուզում է կին: Մաղթում եմ, որ կանայք շատ պահանջկոտ չլինեն ու կարողանան գեղեցիկ ապրել: Ուզում եմ, որ լավ մայրեր շատ լինեն ու փորձեն գնահատել այն, ինչ կարողանում է եւ անում է իրենց կողքի տղամարդն իրենց համար: Շատ տարբեր ազգերի կանանց եմ ճանաչել, բայց հայ կանայք ամենալավն են: Հայ կնոջ շնորհիվ է, որ մենք այսօր պահպանել ենք մեր տեսակը:

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆ

-Այս տարի ես ու ամուսինս տոնը նշելու ենք ֆիննական բաղնիքում: Նվերն էլ արդեն ստացել եմ` շատ օրիգինալ ծաղիկ է: Տղաս դեռ ոչինչ չի նվիրել, բայց միշտ նվիրում է, դե դեռ ժամանակ կա: Ես էլ ցուցակ եմ գրում, թե ում ինչ նվիրեմ: Մի ամբողջ օր էլ նվիրում եմ գնումներին: Ես ցանկանում եմ, որ կինն իր ողջ կյանքում ցանկալի լինի, ներսից գեղեցկություն ճառագի ու միշտ բարձր տրամադրությամբ արթնանա: Երջանկություն, համբերություն ու սեր եմ ցանկանում կանանց: Երբ դու անկեղծ սիրում ես, չի կարող այդ սերն անպատասխան մնալ:

ԱՇՈՏ ԼՅՈՒԴՎԻԳՈՎԻՉ

-Քանի որ ես վիրաբույժ եմ եւ մեծամասամբ աշխատում եմ կանանց ու աղջիկների հետ, փորձում եմ գտնել հարցի պատասխանը, թե ինչ է ուզում կինը: Ըստ իս, կանայք շատ հաճախ այլմոլորակայինի պահվածք են դրսեւորում տղամարդկանց հետ փոխհարաբերություններում: Իրականում կինն ուզում է երջանիկ լինել, սիրված, որ իրեն հասկանան, ու եթե ինքը նեղացած է, անպայման տղամարդն անի առաջին քայլը:
Կնոջս որոշել եմ ծաղիկներ նվիրել, ինքն ունի գրեթե այն ամենն, ինչից ուրախանում է: Մեքենա վարում է, մնացած շատ նյութական բաներ էլ ունի, ա՛յ ծաղիկներն օրիգինալ կլինեն: Թե չէ ես հաճախ եմ գնում արտասահման ու այնտեղից միշտ նվերներ բերում եմ: Ամսվա մեջ երկու անգամ 5-6 օրով մեկնում եմ Մոսկվա` վիրահատություններ անելու, եւ այս տարի այնպես համընկավ, որ մարտի 8-12-ը Մոսկվայում եմ լինելու, այնտեղից անպայման նվեր կբերեմ կնոջս:
Կանանց մաղթում եմ երջանկություն եւ հիշեցում անում: Երբ կանայք եկեղեցում ասում են` հնազանդ եմ, տղամարդն էլ` տեր, թող այդպես էլ լինի:  

ՄԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ

-Իմ բոլոր մարտի 8-երը մեծ շուքով են անցել, հաճելի պահեր ունեցել եմ հենց այդ օրը: Չգիտեմ` աշխատանքային առումով ինչքան զբաղված կլինեմ, բայց կտոնեմ հարազատ մարդկանց հետ: Նվերներ չեմ ակնկալում ոչ մեկից: Ինչ էլ կստանամ, կընդունեմ մեծ սիրով: Ես էլ իմ հերթին նվերներ կգնեմ մայրիկիս, մոտ ընկերուհիներիս: Արդեն գիտեմ, թե նրանք ինչ կցանկանան ստանալ: Կմաղթեմ կանանց, որ իրենք ամեն գնով փորձեն լինել կանացի, հետեւեն իրենց արտաքինին` չմոռանալով ներքինը: Թող բոլորը երջանիկ լինեն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս