Բոստոնյան ահաբեկիչն ԱՄՆ-ին մեղադրում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոհար Ցարնաևը, ում ամերիկյան իշխանությունները մեղադրում են անցած տարվա ապրիլին բոստոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ կազմակերպելու մեջ, հայտարարել էր, որ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպվել է ԱՄՆ իշխանությունների կողմից: Այդ մասին Բոստոնում կայացած դատական նիստում հայտարարել է նրա նախկին հարևան Էնդրյու Դվինելլսը:

Վերջինս հանդես է գալիս որպես պաշտպանական կողմի վկա ղազախստանցի ուսանող Ազամատ Տաժայակովի գործով, ով մեղադրվում է մարաթոնյան ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

Ինչպես պատմել է Դվինելլսը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին վավերագրական ֆիլմ դիտելիս Ցարնաևը ասել էր, որ իր կարծիքով, դրանք ամերիկյան կառավարությունում դավադրության արդյունք էին: Միևնույն ժամանակ Դվինելլսը նշել է, որ Ցարնաևն իր ներկայութամբ երբեք ծայրահեղական հայացքներ չի արտահայտել, և նման չէ մի մարդու, ով կարող էր ահաբեկչություն իրականացրել:

Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ Բոստոնի ահաբեկչությունն իրականացրել են եղբայրներ Թամերլան և Ջոհար Ցարնաևները: Դեպքից մի քանի օր անց Թամերլան Ցարնաևը սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ Ջոհարը վիրավորվել էր և ձերբակալվել: Ջոհար Ցարնաևն իրեն ոչ մի կետով մեղավոր չի ճանաչել: Նրա դեմ դատավարությունը նշանակվել է նոյեմբերի 3-ին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս