Այս պահին կառավարության դիմաց հավաքվել են «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բանակցությունների մեջ մտավ մի քանի նաիրիտցիների հետ: Կառավարության ղեկավարը խոստացավ ուսումնասիրել իրավիճակը, գտնել մեղավորներին և լուծում տալ: Նա առաջարկեց կառավարության նիստից հետո 20 հոգու բարձրանալ վերև և անձամբ վարչապետի հետ քննարկել խնդիրները և փորձել լուծում տալ դրանց:
Այժմ նաիրիտցիները որոշում են, թե ովքեր են բարձրանալու վերև: Նրանք, սակայն, կարծես թե, այնքան էլ չեն հավատում Հովիկ Աբրահամյանին:
Ցույցի դուրս եկած մարդիկ իրենց ձեռքներին բազմաթիվ պաստառներ են պահում, որոնց վրա գրված են «Ետ տվեք մեր աշխատավարձերը», «Պահանջում ենq վերանորոգել Նաիրիտը» և այլն:
Այս պահին կառավարության մոտ իրավիճակը լարված է: