ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել ռեփեր Ֆելոն, ով «Մեծ Հայք»-ի ռեփեր Նարեկի  երկվորյակ եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարեւանությամբ: «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան վարող 25-ամյա Ֆելիքս Պետրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Նույն մեքենայում են եղել նաեւ 26-ամյա Արսեն Երեմյանն  ու 33-ամյա Արման Մանուկյանը, որոնք թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Ի դեպ, մեքենան էլ իրենցը չի եղել, այն նախատեսել էին օգտագործել նկարահանումների համար:
«Լավանալու են սաղ, թեթեւ վնասվածքներ են, լուրջ բան չկա: Ֆելոյին բան չի եղել, անզգուշություն չէր, Ֆելոն խմած չէր»,-հավաստիացնում է Նարեկը:




Լրահոս