Իրաքի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որ գրոհայինները երկրի հյուսիսում գտնվող գիտական լաբորատորիայից ուրան են հափշտակել:
Ինչպես նշվում է ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցչի նամակում, խոսքը գնում է 40 կգ ուրանի մասին, որը պահվում էր Մոսուլի համալսարանում: «Չնայած սահմանափակ քանակությանը, այդ միջուկային նյութերը թույլ են տալիս ահաբեկչական խմբերին` գիտելիքների առկայության պարագայում, օգտագործել դրանք ահաբեկչական գործողություններում առանձին կամ այլ նյութերի հետ միասին», – ասվում է նամակում:
Նամակագիրը պարզաբանել է, որ համալսարանում առկա ուրանն օգտագործվել է շատ սահմանափակ քանակություններոով գիտահետազոտական աշխատանքների համար, ինչը թույլատրվում է համապատասխան միջազգային կոնվենցիաներով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: