Հյուստոնում անհայտ տղամարդը 4 երեխա է սպանել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Տեքսաս նահանգի Հյուստոն քաղաքի արվարձանում անհայտ տղամարդը 6 մարդ է սպանել, այդ թվում` 4 երեխաների, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

Սպանված երեխաները 4-ից 13 տարեկան են եղել: Տղամարդը հրազենից կրակ է բացել ընտանեկան վեճի ժամանակ: Կասկածյալը սպանվածների ազգականն է: Գլխից վիրավոր կինը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ տղամարդը մեկնել է այլ հասցեով, որպեսզի, ինչպես ինքն է կարծում, այլ հարազատներին էլ սպանի:

Կեսժամյա հետապնդումից հետո ոստիկաններին հաջողվել է փակուղի մտցնել կասկածյալին, ուր նրան շրջապատել են հատուկ ծառայության զրահամեքենաները: Տեղում են գտնվել նաև մոտ մեկ տասնյակ պարեկային մեքենաներ: Տղամարդուն ձերբակալելը հեռարձակվել է առցանց:




Լրահոս