ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես պատրաստվում եմ երեխա ունենալ, եւ ինձ հետաքրքրում է` Հայաստանում առաջին, երկրորդ եւ երրորդ երեխայի ծնվելու համար որքա՞ն գումար են հատկացնում: Ի՞նչ պայմաններում եւ որքա՞ն ժամկետում են տրամադրում այդ գումարը:

Աննա Կարապետյան, 30 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու համար հատկացվում է 50 հազար դրամ: Երրորդ եւ նրան հաջորդող երեխայի ծնվելու համար հատկացվում է 430 հազար  դրամ: Գումարը ստանալու համար անհրաժեշտ է բոլոր փաստաթղթերը ներկայացնել Ձեր սոցիալական ծառայության տարածքային բաժին, իսկ դրան հաջորդող ամսից կստանաք նախատեսված գումարը: Ուշացումներ չեն լինում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտառոց ոչինչ չկա, երբ կառավարությունը որոշակի դրամական խրախուսանք է հատկացնում երիտասարդ ընտանիքներին: Սրանով հանդերձ,  հատկապես առաջին եւ երկրորդ երեխայի ծնունդից հետո հատկացվող գումարի չափը համադրելով նախածննդյան խոշոր ծախսերի հետ` կարելի է ասել, որ պետության հատկացրած գումարը չեղածին հավասար մի բան է, ինչը հնարավորինս արագ վերանայել է պետք:




Լրահոս