Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել Բելառուսի С-300 զենիթային հրթիռային համալիր փոխանցելու մասին: Այժմ պայմանագիրը պետք է ստորագրի բելառուսական մողմը:
С-300-ը Բելառուսին է տրամադրվում անվարձահատույց, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
2013թ.-ի հոկտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր լրագրողներին, որ Ռուսաստանը պատրաստվում է Բելառուսին հանձնել չորս С-300 զենիթային հրթիռային համալիր:
Շոյգուի խոսքով, նմաn որոշումն ուղղված է հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային ռազմական ներուժի զարգացմանը: