ՀՀ ՊՆ լրատվության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց տարածված տեղեկությունը, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայքնի ուղղությամբ թշնամու կողմից կրակոցներ են հնչել:
Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը Armlur.am-ին հայտնեց, որ ավելի քան 3 ժամ գյուղը գնդակոծության տակ է եղել, ինչի հետևանքով վնասվել են տան տանիքներ, պատուհաններ:
«Ուշ գիշերը լույսերն անջատել էինք, ամեն մեկը մտել էր մի անկյուն: Մարդիկ չեն վիրավորվել: Իրականում մեզ համար կրակոցներն արդեն սովորական են դարձել»,- շարունակելով խոսքը` ասաց Ս.Սողոյանը: