ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել է ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, նպատակային հատկացումներ անել Ջավախքի, ինչպես նաև Մերձավոր արևելքից տեղահանված հայ ազգաբնակչության համար: “2013թ -ի համար պահանջում ենք ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանին և Մերձավոր Արևելքի հայ համայնքին: ԱՄՆ-ի 2013 թ.-ի բյուջեից արվելիք այդ հատկացումները կուղղվեն Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության խնդիրների լուծմանը”, – ասված է նամակում: ԱՄՆ-ի` Վրաստանին հատկացրած օժանդակության առնվազն 10 %-ը պետք է ուղղվի Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծմանը: Առնվազն 50 միլիոն պետք է տրամադրվի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Մարդասիրական աջակցություն պետք է տրամադրվի Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններից տուժած հայ համայքնի համար: Փալոնեն նաև պնդել է նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնության չափը և վերացնել խոչընդոտները` ԼՂ ներկայացուցիչների հետ շփման և հարաբերությունների հաստատման հարցում. նաև ԼՂՀ ղեկավարությունը պետք է ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում:
Ֆրենկ Փալոնեն պահանջել է ավելացնել Հայաստանին, ԼՂ-ին եվ Ջավախքին տրամադրվող օգնությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ