Նաիրիտցիները մյուս շաբաթ աշխատավարձ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպելու էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ: Քիչ առաջ այդ հանդիպումն ավարտվեց:

Հանդիպումից հետո գործարանների արհմիության նախագահ Հրայր Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մյուս շաբաթ իրենք կստանան մեկ ամսվա  աշխատավարձ:

Այն  հարցին, թե վարչապետը արդյոք նշեց, թե ովքեր են մեղավոր «Նաիրիտի» նման վիճակի համար,  Թադևոսյանը միայն հայտնեց, որ վարչապետի հետ այդ հարցը չեն քննարկել, սակայն գիտեն, որ «Նաիրիտի» նման վիճակի համար մեղավոր է նախկին կառավարությունը և ղեկավարը: Սակայն գործարանի աշխատակիցները նշեցին, որ այնքան էլ չեն հավատում վարչապետի խոստումներին:




Լրահոս