Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հավատում է, որ իր երկրի ազգային հավաքականը կարող է դառնալ «Մունդիալ-2014»-ի չեմպիոն: Նշենք, որ եզրափակչում Արգենտինայի մրցակիցը լինելու է Գերմանիայի ընտրանին:
«Մեր ազգային հավաքականը վերադարձրել է երբեմնի անունը: Սաբելյան լավ է կազմակերպում խաղը: Արգենտինան այդքան էլ լավ չէր խաղում, բայց Հոլանդիան ևս չէր փայլում: Գերմանիայի ընտրանուն հաղթելն անիրագործելի առաջադրանք չէ»,- նշել է նա: