Գործարար Սիլվա Համբարձումյանն արդեն իսկ կողմնորոշվել է՝ որ կուսակցությանն է մտադիր անդամագրվել, սակայն իր որոշման մասին կբարձրաձայնի մոտ օրերս հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է “Ժամանակը”: Համբարձումյանի խոսքով՝ մամուլում հայտնված լուրերը, թե ինքը բացառել է ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամագրվելը, հավաստի չեն: “Ախր սխալ են հասկանում, նման բան չկա, ես ոչ մեկի չեմ բացառել: Ինձ ասել են՝ ՀՀԿ թե՞ ԲՀԿ, ասել եմ՝ ո՛չ էն, ո՛չ էն: Մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ՝ որ կուսակցությանն եմ անդամակցելու: Իսկ ասուլիսի օրը հայտնի կլինի երևի այսօր”, – թերթի հետ զրուցում ասել է գործարարը: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է մեծամասնական ընտրակարգով առաջադրելու համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնել, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. “Ոչ մի տեղ չեմ ներկայացրել: Անընդհատ ասել եմ՝ ես պատգամավոր չեմ ուզում դառնալ: Բայց եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծամասնականով առաջադրվեց, նույն վայրկյանին այդ տարածքում ես էլ եմ առաջադրվելու. փաստաթղթերիս փաթեթը պատրաստ է: Իմ գործը դրսում է: Կստացվի, որ ես կդառնամ պատգամավոր ու չեմ մասնակցի նիստերին: Ես այդպես չեմ ուզում”:
Սիլվա Համբարձումյանը չի անդամակցի ոչ ՀՀԿ-ին եվ ոչ էլ ԲՀԿ-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ