Ինքնասպան է եղել Բրազիլիայի հավաքականի 15-ամյա երկրպագուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալի Բհարաուլ գյուղի բնակչուհին ինքնասպան է եղել ԱԱ-2014-ի կիսաեզրափակչում Բրազիլիա-Գերմանիա խաղի արդյունքների հետ կապված տանեցիների հետ վեճից հետո, տեղեկացնում է The Himalayan Times-ը:

15-ամյա դպրոցական Փրագյա Թհապան դիտել է խաղը ընկերների հետ և երկրպագել բրազիլական հավաքականին: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանները, Գերմանիայի 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո ընկերները սկսել են ծաղրել աղջկան, և նա տուն է գնացել: Տուն գալով, աղջիկը վիճել է քրոջ հետ, ով Գերմանիայի հավաքականի երկրպագուն է: Աղջիկը չի կարողացել դիմանալ զգացմունքային լարվածությանը և կախվել է իր սենյակում:




Լրահոս