Այն, որ գործող կառավարության հանդեպ անվստահությունն ու խորը հիասթափությունն այլևս սահմաններ չի ճանաչում, անվիճելի է:
Armlur.am-ի հարցումներում մեր որևէ համաքաղաքացի չհակադարձեց. թե՛ իշխանությանը փոխելու կարիք կա, թե՛ նրա որակը բարձրացնելու: Իսկ գերիշխող կարծիքներ չկային. մի մասը պնդում էր, որ մեր երկրի գործող ղեկավարներն անհուսալի են, ու նրանց փոխելն անհնար է, մյուսներն էլ նոր դեմքերի մուտքին են դեմ:
Այս տեսակետի կողմնակիցները հավատացած են, որ երաշխիք չկա, թե նորերն ավելի լավ կլինեն ու ավելի վատը չեն լինի:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան