Կողոպտել են Ֆեդոսևա-Շուքշինայի բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում անհայտ անձինք կողոպտել են հայտնի դերասանուհի Ֆեդոսևա-Շուքշինայի՝ մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող բնակարանը, տեղեկացնում է Интерфакс-ը :

Նախօրեին ոստիկանությանն է դիմել դերասանուհու թոռնիկը, որը բնակարան էր եկել տնային բույսերը ջրելու նպատակով և հայտնաբերել, որ բնակարանի դուռը բաց է: Ներկայում Ֆեդոսևա-Շուքշինան հանգստանում է Բուլղարիայում, և գողունի ցանկն ու արժեքը պարզել հնարավոր չէ:

Մոսկվայի ոստիկանությունից հայտնել են, որ նախօրեին՝ երեկոյան 22:00-ի սահմաններում, իրավապահներին է դիմել մի կին, ով հայտարարել է, թե Բոչկովի փողոցում գտնվող բնակարանի մուտքի դռան կողպեքները վնասված են:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:




Լրահոս