Սևաստոպոլում մասնավոր գազանանոցի ագրեսիվ կապիկը մահու չափ կծել է ծծկեր երեխային:
«Սևաստոպոլի ոստիկանության աշխատակիցները ստուգում են անցկացնում մեկուկես ամսական երեխայի մահվան փաստի առնչությամբ: Տղայի մահվան մասին տեղեկությունը ստացվել է շտապ օգնության բժշկից», – հայտնել են Интерфакс-ին Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից:
Դեպքի վայր ժամանած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ երեխային վնասվածքներ է հասցրել կապիկը: Կենդանին պահվել է հարևան տանը գտնվող 65-ամյա քաղաքացու մասնավոր գազանանոցում: Կապիկը կտրել է իրեն կապող պարանը, երբ նրա տերը մաքրելիս է եղել վանդակը: Կենդանին անցել է պարսպի վրայով և հայտնվելով հարևան հողամասում` հարձակվել սայլակում քնած երեխայի վրա:
Երեխայի ծնողները կողքին են եղել, սակայն չեն կարողացել նրան փրկել ագրեսիվ կենդանուց: