
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի տեսնում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գերատեսչությունում ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին մեկնաբանել ադրբեջանական պաշտոնյաների վերջերս արած` ղարաբաղյան խնդիրը լուծելու համար ռազմական միջոցների կիառման հնարավորության մասին հայտարարությունները: “Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգներն նախկինի պես վճռական է տրամադրված երկու կողմերին աջակցության և հարցի խաղաղ կարգավորման համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին իրենց հասարակությունները նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից”, – ասել է նա: